Փաշինյան. Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է (վիդեո) 13 նոյեմբերի 2019 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է հենց Փաշինյանը՝ նշելով, որ, եթե դրվում է այնպիսի հարց, թե ով պիտի ապրի ՀՀ-ում, ապա՝ Հայաստանի համար չարիք են կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրություններ կեղծածները: Փաշինյանը, անդրադառնալով Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի ֆինանսավորմանը, նշել է, որ կառավարության կողմից տրամադրվել է այդ գումարի միայն14%-ը: Փաշինյանի խոսքով՝ ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի չեմպիոն է, ռեկորդակիր է, նրա ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, նրա չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է: «Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և մեր բանահյուսության և բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր։ Մարդն այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Որովհետև այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, հանրության արձագանքի ու վերաբերմունքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, ետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո որոշել, հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել, հեռանալն է, դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է։ Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի, չնայած որ մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն էտպիսին է ստեղծել... կներեք, բայց մեզ մոտ երեխեք կան, որ սրտի արատով են ծնվել, Աստված իրենց էտպիսին է ստեղծել, եկեք չբուժե՞նք, երեխեք կան, որ կույր են ծնվում, եկեք թողնենք՝ ոնց կան, նենց էլ մնա՞ն», - ասել է վարչապետը։ Ըստ Փաշինյանի, եթե ֆիլմի նկարահանման մի մասը չֆինանսավորվեր կառավարության կողմից, ինքը, որպես Հայաստանի քաղաքացի, կմտածեր, որ երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ: «Այսինքն՝ մենք այդպիսին ենք հա՞, եթե այդ մարդը լրիվ իր վաստակով համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար է, «ծիծակ» կոշիկներից է հագնում, մենք իրա հետ պրոբլեմ չունենք, բայց երբ ինքը խնդիր ունի, տառապանք ունի, և իր միջավայրում այդ տառապանքն անընդհատ կտրում են, այդ բաց վերքի մեջ աղ են լցնում և ստիպում են, որ թողնի, գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա, երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ պրոբլեմ ունի, մենք քեզ հետ գործ չունե՞նք», - ասել է վարչապետը՝ նշելով, որ ՀՀ-ի մասին իր պատկերացումն այսպիսին չէ։ Փաշինյանը նշել է, որ ինքը գոհ է, որ ֆիլմը ֆինանսավորվել է, քանի որ բարոյահոգեբանական առումով՝ չմասնակցելն այդ ֆիլմի ստեղծմանը խարան կլիներ Հայաստանի Հանրապետության և կառավարության ճակատին։ Վարչապետը ֆիլմի շուրջ առաջացած աղմուկը համարել է էժանագին, «լափամանից զրկվածների» պրոպագանդա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |