Հարոյանը՝ Խաշմանյանի մասին. Չեմ պատկերացնում՝ ինչպես աշխատել նման մարզչի հետ22 նոյեմբերի 2019 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականին 9-1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ասած խոսքերին արդարացում չկա, նա իրավունք չուներ այդպիսի բան ասել: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Sport24-ին տված հարցազրույցում, հաղորդում է Armsport.am-ը: Իտալիա-Հայաստան խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Աբրահամ Խաշմանյանն ասել էր, թե դա ոչ թե Հայաստանի ազգային հավաքականն էր, այլ` սովորական մի հավաքական: «Նշանակություն չունի` ինչ հաշվով է ավարտվել խաղը, թեկուզ 1:9, թեկուզ 0:15` դու իրավունք չունես այդ կերպ արտահայտվելու: Չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր աշխատել նման մարզչի հետ: Ընդ որում, խաղից հետո Խաշմանյանը մեզ հետ առհասարակ չի շփվել, ոչ մի բառ չի ասել»,-պատմել է Հարոյանը՝ հավելելով, որ հավաքականում հիանալի մթնոլորտ է, բայց երբ կարդում ես գլխավոր մարզչի նման հարցազրույցը, հասկանում ես, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց: Հարոյանը նշել է, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները վրդովված են Խաշմանյանի այդ խոսքերից: «Հասկանում եմ` նման հաշվին արդարացում չկա, բայց արդարացում չկա նաև այդպիսի խոսքերին: Իսկ եթե ֆեդերացիան գլխավոր մարզչի է նշանակում, որը հետո նման բաներ է ասում, նշանակում է` նա չի հարգում իր թիմին»,-ասել է Հարոյանը՝ հավելելով, որ նման վերաբերմունք չի հանդուրժի թիմի հանդեպ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |