Հայկուհի Հարությունյանը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Հայկուհի Հարությունյանը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

PanARMENIAN.Net - ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Հարությունյանից բացի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել էր նաև հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Էդգար Շաթիրյանը:

Հարությունյանն ընտրվել է հանձնաժողովի անդամների 3 կողմ քվեով: Նա հանձնաժողովի անդամ էր ընտրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

Հայկուհի Հարությունյանն իր ելույթում ասել է, որ կուռուպցիան որպես այդպիսի որևէ հասարակության շրջանում արմատախիլ չի արվել: Նա նշել է, որ նպատակ է դնում հասնել այնպիսի հաջողության, որի մասին կխոսի ամբողջ աշխարհը: Նա կարևորել է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ կրթական արշավներ է առաջարկելու բուհական համակարգում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Նրանք բոլորն ընտրվեկլ են հանձնաժողովի անդամ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---