«Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ». ՀՖՖ անդամների կազմը պետք է առողջանա27 նոյեմբերի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբներն լիովին համաձայն են ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված այն հայտարարությանը, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։ Ֆուտբոլային ակումբներն այս մասին միասնական հայտարարություն են տարածել՝ նշելով, որ անհրաժեշտ է նախ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։ «Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում»,-ասվում է ակումբների հայտարարության մեջ՝ հավելելով, որ միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։ Նոյեմբերի 21-ին ֆուտբոլրի ֆեդերացիայի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականից հետո հայտարարեց, որ անհրաժեշտ է առողջացնել հայկական ֆուտբոլը: Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։ Մինչ այդ ՀՖՖ-ից արդեն հայտնել էին, որ ֆեդերացիայի կազմում գտնվող ՀԿ-ների «զտման» գործընթաց է սկսվել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |