Ծառուկյան. Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն 3 դեկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունները երբեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջ պայմաններ չեն դրել՝ նրա հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքը մյուսների նման չէ: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ-որ մեկը ռիսկ է արել ինձ ասի, ոչ էլ կարող է: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ թե մտածում ա՝ «վայ հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն, էն կանեն»: Ծառուկյանն ուզում ա լիարժեք լավ բան անի իր պետության, ժողովրդի համար»,- ասել է ԲՀԿ առաջնորդը: Ծառուկյանի կարծիքով գործարարները ձգտում մոտ լինել իշխանությունների հետ, որպեսզի լավ լինեն գործերը: «Ասա՝ էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականտեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրեն ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»,-ասել է Ծառուկյանը: Դիտարկմանն արդյոք հիասթափված է հեղափոխությունից՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը հիասթափված չէ՝ հավելելով, որ կյանքը շարունակվում է և ոչ ոք չպետք է հիասթափվի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |