Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնանկության առաջարկն ԱԺ-ն չի ընդունել

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնանկության առաջարկն ԱԺ-ն չի ընդունել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ներկայացված՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագիծը չի ընդունվել:

Կողմ է քվեարկել 17 պատգամավոր, դեմ՝ 67-ը, 1-ը ձեռնպահ է մնացել: Առաջարկը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկումների արդյունքում եկել է այն եզրակացության, որ Էրիկ Գրիգորյանի հրաժարականը պահանջելու հիմք չկա։ Խմբակցությունը դեմ է քվեարկել:

ԲՀԿ խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենց նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի քննության առարկան վերաբերում է նաև այս ոլորտին, ուստի խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանն ու կսպասի հանձնաժողովի արդյունքներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---