Փաշինյան. Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե՝ ոչ![]() 5 դեկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չկա իրավիճակ, որ երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, և չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջընթացին խոչընդոտող փաստարկների մասին և հիշելով օրեր առաջ դիտած ռեպորրտաժը՝ «խելացի անասնագոմի» մասին: «Տեսա, որ «խելացի» անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ «խելացի» անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ «խելացի» անասնագոմում: Այսինքն՝ եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ»,-ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև անդրադարձել է կարևորագույն որոշումների ընդունմանն ու դրանց շրջանակում տարբեր անհարմարություններ առաջացնելու հետ կապված փաստարկների ներկայացմանը: «Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո երաշխավորում եմ, որ վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ի՞նչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով: Իհարկե, խնդիրներ է բերում, բայց դրա լուծումն ավանակներով տեղաշարժվելը չէ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կյանքի որակը բարձրացնելու համար արվող երևույթներ կան, բայց մեկ է՝ կրկին գլորվում ենք հին տրամաբանության մեջ: Փաշինյանը նշել է, որ նույն տրամաբանությամբ՝ մեզ մոտ կա կանխավարկած, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, աղբը կողքից, հետևից պետք է կախված լինի: «Բայց իրականում աղբ տեղափոխող մեքենան պետք է մաքուր լինի: Սրա մասին պետք է բարձրաձայն խոսել»,-ասել է վարչապետը: ![]() ![]() Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը» Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |