WADA-ի որոշմամբ ՌԴ-ն 4 տարի չի մասնակցի Օլիմպիադաներին և ԱԱ-ներին 9 դեկտեմբերի 2019 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմը միաձայն ընդունել է կազմակերպության կոմիտեի հորդորը՝ զրկել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը (Ռուսադա) Համաշխարհային հակադոպինգային կոդեքսին համապատասխանության կարգավիճակից: ՌԴ մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների իրենց ազգային դրոշի տակ: «Կոմիտեի առաջարկն ընդունվել է միաձայն»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: Այդպիսով, Ռուսաստանը 4 տարով զրկվում է աշխարհի առաջնություններ ընդունելու և դրանց անցկացման հայտեր ներկայացնելու իրավունքից: WADA-ն նաև 4-ամյա արգելք է սահմանել ՌԴ պետծառայողների, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի և Պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության համար՝ նրանք չեն կարողանա միջազգային սպորտային միջոցառումներ այցելել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |