Պետրոսյան. ՍԴ-ն միակ ամրոցն է, որը «գրավելու» դեպքում իշխանությունը կկարողանա ամեն նախաձեռնություն կյանքի կոչել10 դեկտեմբերի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով իշխանությունն կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, այդ թվում նաև Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին ԱԺ-ում ասել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագծից: Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ՍԴ կազմ փոխելը քաղաքական գործընթաց է, որի մասին խոստովանել է նաև իշխանությունը: «Ո՞վ չի հասկանում, որ սա իրականում կամավոր գործընթաց չէ. ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, այդ ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսօր էլ պարտադրվի, և հարց է՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը: Ի՞նչու են ընտրվել հենց 2018 թվականից հետո ընտրված անդամները. որովհետև դրանից առաջ ընտրվածները նախորդ իշխանությունների ներկայացուցիչներն են։ Պարոն նախարար, հարկատուներից հարցրե՞լ եք՝ նրանք ուզո՞ւմ են չաշխատող դատավորին ամսական մոտ 800,000 աշխատավարձ տալ», - ասել է Պետրոսյանը՝ հարցն ուղղելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |