Փաշինյան. 1.5 տարում գործադիրը բիզնեսին 180 մլրդ դրամ շրջանառու միջոց է վերադարձրել10 դեկտեմբերի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 մլրդդրամ շրջանառու միջոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է՝ ներառյալ ԱԱՀ դեբետների վերադարձի տեսքով: «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 մլրդ դրամ, 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 մլրդ դրամ, ներառյալ նաեւ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները»,-գրել է վարչապետը: Նոյեմբերի 15-ին 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև ներդրումային միջավայրից և բիզնեսից: «Մենք այսօր անում ենք հեղափոխական քայլ, այո, այս բյուջեով, միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից: Մենք ամբողջ հանրապետությունում ասում ենք՝ ժողովուրդ ջան, հարկ չենք հավաքում մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսից, ասում ենք՝ ապրեք, աշխատեք»,-ասել էր վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |