ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրել

ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրել

PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը 2020 թվականի գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ առանձին ցուցակով։ Այս մասին կուսակցությունը տարածել է հաղորդագրություն:

«Արցախի համապետական ընտրություններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցված թեկնածուով հանդես գալու 3-ամսյա քննարկումներից հետո, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ, որոշեց Արցախի 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կլինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, իսկ խորհրդարանական ընտրություններին ներկայանալ առանձին ցանկով»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---