Դավիթ Խաժակյանը՝ ավագանին լքելու մասին. Կընդունեմ ԼՀԿ-ի ցանկացած որոշում

Դավիթ Խաժակյանը՝ ավագանին լքելու մասին. Կընդունեմ ԼՀԿ-ի ցանկացած որոշում

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատրաստ է ընդունել կուսակցության ցանկացած որոշում։ Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, ասել է հենց Խաժակյանը՝ հավելելով, որ ավագանու հետ կախված խնդիրների լուծման համար միասնական որոշում կկայացվի:

«Սա տեսակետներից մեկն էր, որը կքննարկվի առաջիկայում ու որոշում կկայացվի։ Խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են, հասկանում եմ, պետք է լուծվեն։ Լուծմանը կհանգենք միասնաբար»,-ասել է Խաժակյանը։

Դեկտեմբերի 17-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ քննարկվում է Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը: Պատճառը՝ «Լույս» խմբակցության անդամների հանրային խոսն ու մեկնաբանություններն են:ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյանն էլ նշել է, որ ավագանու «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է ԼՀԿ գծից, և իրենք պետք է հասկանան՝ որքանո՞վ է նպատակահարմար իրենց մասնակցությունը նման ձևաչափում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ավագանու իր անդամին հետ կանչելու պատճառը խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանի՝ դեկտեմբերի 16-ի ելույթն է, որով անձնական վիրավորանք է հասցրել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել նրա արտահայտությունների համար։

Խաժակյանը նշել է, որ իրենք «Լույս» խմբակցության ձևաչափում բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ իրենց հանրային խոսքն ընկալելի դարձնելու և անձնական վիրավորանքների դաշտ չանցնելու համար։

«Բայց երեկ նաև քաղաքապետի որոշակի սադրանքներից հետո տիկին Վարդանյանը բարկացած ելույթ ունեցավ և անձնական վիրավորական ձևակերպումներ տվեց․ Սա բերեց նրան, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու նրա անդամներին ասում էին՝ դուք լրիվ ձեր չափն անցել եք։ Մենք մարդկանց բացատրում էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ եմ միայն ես։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների հռետորաբանության համար»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---