Աղվան Վարդանյանը Քոչարյանի ազատության հանձնախումբ է ստեղծում

Աղվան Վարդանյանը Քոչարյանի ազատության հանձնախումբ է ստեղծում

PanARMENIAN.Net - Երևանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ է ստեղծվել: Հանձնախումբը կհամակարգի ՀՅԴ նախկին անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչ հանդես եկան ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա», - ասել է Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ արդեն մոտ 60,000 քաղաքացու ստորագրություն կա։

Նրա խոսքով, սական, վերոնշյալ հարցի շուրջ իշխանության դիրքորշման մեջ փոփոխություն չկա: «Շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացքող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը։ Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտման հետ», - ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը, վնասում է պետությանը, խարխլում է դատական համակարգը։

«Ի վերջո, իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի ու խնդիրների վրա։ Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որևէ քաղաքացու, ոչ էլ՝ պետությանը։ Այս վիճակից պետք է դուրս գալ, ամենապարզ միջոցը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Իշխանությունը առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ»,-ասել է նա։

Աղվան Վարդանյանն ասել է, որ մնում է երկրորդ ճանապարհը. «Խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային քաղաքական պահանջ։ Արձագանքելով այդ առայժմ 60,000 քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»:

Երկրորդ նախագահ Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---