Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության երրորդ միջնորդության քննությունը սկսվել էր դեկտեմբերի 13-ին, շարունակվել՝ դեկտեմբերի 17-ին, ինչից հետո էլ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանել էր, որ դեկտեմբերի 7-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել Հարությունյանի մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին, ապա միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Վահագն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ (Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը)։

Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---