ԶԼՄ. Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահ կնշանակվի

ԶԼՄ. Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահ կնշանակվի

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»՝ նշելով, որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է տեղեկությունը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձեւավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում:

Ըստ աղբյուրի՝ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է գործադիրի հաստատմանը:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---