Համայնքները կկարողանան խորհրդատվական հանրաքվեներ անցկացնել

Համայնքները կկարողանան խորհրդատվական հանրաքվեներ անցկացնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է համայնքներում խորհրդատվական հանրաքվեներ անցկացնելու նախագիծը: Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ ԼՀԿ խմբակցության անդամները:

Նախագիծն ընդունվել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ:

Բնակիչները հնարավորություն կստանան իրենց կարծիքը հայտնելու համայնքների միավորման կամ բաժանման հարցերում: Համայնքի 5 բնակիչներից կազմված խումբը կարող է նախաձեռնել տեղական հանրաքվե և գրանցվել տարածքային ընտրական հանձնաժողովում: Եթե ավագանին որոշի ֆինանսավորել տեղական հանրաքվեն, ապա նախաձեռնող խումբը կկարողանա շարունակել ստորագրահավաքը։

Ստորագրությունները հավաքելու համար տրվում է 30 օր, այնուհետև նշանակվում է տեղական հանրաքվե, իսկ արդյունքները տրամադրվում են կառավարությանը և ՏԻՄ-երին։ ԱԺ-ն կարող է և չընդունել համայնքի բնակիչների որոշումը։

Ընդունվել է «Տեղական հանրաքվեի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---