Աշուղ Ոսկեհուրը խնդրել է հանել իր անունը Քոչարյանին աջակցողների ցուցակից

Աշուղ Ոսկեհուրը խնդրել է հանել իր անունը Քոչարյանին աջակցողների ցուցակից

PanARMENIAN.Net - Աշուղ Ոսկեհուրը խնդրել է հանել իր անունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հայտարարությունը ստորագրած Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչների ցանկից։

Նա հավելել է, որ այդ ցուցակում իր անվան հայտնվելը թյուրիմացություն է և ասել, որ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, իր գործն արվեստն է, հայտնում է ArmDaily.am-ը:

«Ինձ զանգահարել էին, ես ասացի, որ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ասացին՝ դե մենք տեքստ ուղարկենք՝ դուք նայեք ասեք։ Ես էլ ասացի, որ ինտերնետային կայք չունեմ։ Հետո էլ ես տրանսպորտի մեջ էի, լավ չէր լսվում, չշարունակեցինք խոսել։ Հետո առավոտյան գործի գնալուց իմացա, իմ անունը նույնպես հայտնվել է ցանկում ու ամբողջ լրատվական դաշտում տարածվել է, որ նաև իմ անունը կա։ Շատ վատ վիճակում հայտնվեցի, ճնշումս ահագին բարձրացավ, արդեն մի քանի հատ դեղ եմ խմել։ Ով որ զանգել էր՝ նույն համարով հետ էի զանգում, ինչքան փորձեցի՝ չէին վերցնում հեռախոսը։ Հետո ես տեքստ էի գրում երգերիս համար ու այդ ընթացքում զանգեցին այդ համարով։ Իրենց ասացի, ես ասե՞լ եմ, որ իմ անունը գրեք այդ ցուցակում, ես տեքստ չեմ կարդացել՝ ինպե՞ս կարող եմ ասել, թե՝ այո իմ անունն էլ գրեք ցուցակում»,-ասել է նա։

Աշուղ Ոսկեհուրը նշել է նաև, որ զանագահարողն անգամ անուն-ազգանունով չի ներկայացել։ «Քանի տրանսպորտի մեջ էի՝ չուզեցի երկար խոսել։ Առհասարակ, այդ թեմայով էլ չէի ուզում խոսել ու խուսափողական պատասխան տվեցի, ասացի, որ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, իմ գործն արվեստն է»,-նշել է աշուղը։

Անդրադառնալով հարցին, թե երբևէ առիթ ունեցել է Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվելու՝ նա պատասխանել է, որ երբևէ նրան առերես չի տեսել։ «Ուղղակի մի անգամ Սիրուշոն իմ երգերից վերցրել էր, առնչվել եմ Սիրուշոյի հետ։ 2015 թ-ին էլ լույս էր տեսել իմ ժողովածուն։ Այդ գիրքը նաև Սյուզան Մարգարյանին եմ նվիրել, դե իրեն շատ եմ սիրում, իր արվեստն իմ սրտին շատ մոտիկ է, գրքում, որ Սյուզանին էի նվիրել՝ նաև իմ հեռախոսահամարն էլ էր գրված»,-ասել է նա։

Աշուղ Ոսկեհուրն ասել է նաև, որ որպես ՀՀ քաղաքացի ինքն էլ է հեռուստացույց նայում, բաներ կա, որ դատապարտում է, բայց քաղաքականությունից շատ հեռու մարդ է: «Իմ ինչի՞ն է պետք, որ ես քաղաքական հայտարարություն անեմ, ինչ-որ խմբի միանամ»,-ասել է նա։

Հայաստանի արվեստի և մշակույթիմի շարք գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների հայտարարությունը հրապարակվել է «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» ֆեյսբուքյան էջում.

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---