Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանիում

Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանիում

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշվում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը չի կիսում ԼՂՀ-ի կարծիքը, թե Խաժակյանը պետք է լքի ավագանին:

«Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ ԼՈւՅՍ դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ «Լույս» խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը։

«Հիմնվելով վերոշարադրյալի վրա` ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը և այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 17-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ քննարկվում է Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը: Պատճառը՝ «Լույս» խմբակցության անդամների հանրային խոսն ու մեկնաբանություններն են:ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյանն էլ նշել է, որ ավագանու «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է ԼՀԿ գծից, և իրենք պետք է հասկանան՝ որքանո՞վ է նպատակահարմար իրենց մասնակցությունը նման ձևաչափում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---