ԱԺ-ն հասկանալի հիմք չի գտել Հայկ Սարգսյանի՝ արագացված զինծառայության օրինագծի համար

ԱԺ-ն հասկանալի հիմք չի գտել Հայկ Սարգսյանի՝ արագացված զինծառայության օրինագծի համար

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված՝ զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում 10 մլն դրամ տուգանք և 1-ամսյա արագացված ծառայության ներգրավվելու նախագծի հիմքը հասկանալի չէ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժնի հրապարակած եզրակացության մեջ, հաղորդում է Aysor.am-ը :

«Նախագիծը պարունակում է կարգավորումներ միայն քաղաքացու կողմից դիմում ներկայացնելու և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին հրամանի ընդունման վերաբերյալ, մինչդեռ հիմքը, որով անձը համարվելու է զինվորական ծառայությանը ներգրավված, բացակայում է: Բացակայում են նշված հարցին վերաբերելի կարգավորումները նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավաճակի մասին» օրենքում», - նշված է եզարակացության մեջ:

Նշվում է, որ նախագծի արդյունքում զինվորական ծառայության տեսակների ցանկին ավելացվում է զինվորական ծառայության տեսակ՝ արագացված ընթացակարգով, որը չի համապատասխանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայությանը ներկայացվող պահանջներին, որի արդյունքում այդ ընթացակարգով ծառայությունը չի կարող համարվել զինվորական, հետևաբար նաև սահամանադրական պարտականության կատարման ձև:

Եզարակացությունը նաև խնդրահարույց է համարում նախագծով առաջարկվող զինծառայության ժամկետիը՝ 1 ամիս:

«Կարծում ենք, որ մեկամսյա ժամկետում արհեստավարժության ապահովման հնարավորության տեսանկյունից ևս կարող են առաջանալ խնդիրներ: Առաջարկում ենք նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով, արագացված ընթացակարգով զինվորական ծառայության համար սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան Օրենքին համապատասխան այդ ծառայությունը լիարժեքորեն դիտարկել որպես զինվորական ծառայություն և դրանով իսկ ապահովել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահամանադրական պարտականության կատարումը», - ասված է եզարակացության մեջ:

Օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում կքննարկվի դեկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար: Նոյեմբերի 29-ին Հայկ Սարգսյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում՝ նշելով, որ ծառայությունից խուսափելու փոխարեն քաղաքացիները կարող են օրինական ճանապարհով ազատվել պարտադիր ծառայությունից՝ ծառայելով ընդամենը մեկ ամիս և պետբյուջե վճարելով 10 մլն դրամ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---