Նախագահը վավերացրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքը

Նախագահը վավերացրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ի թիվս այլ օրենքների ստորագրել է նաև ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը:

Ստորագրվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

Ըստ նոր օրենքի՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալ և ստանալ այդ պահին տրվող իրենց աշխատավարձի չափով թոշակ։

Նախագահը ստորագրել է նաև. «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը

Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու արդեն ընդունված օրինագծին և այդ նպատակով հատկացվելիք գումարին, ասել է, որ գինը բարձր է, բայց ստիպված ենք այդ գինը վճարել:«Այո, 600 միլիոն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց մենք ստիպված ենք այդ բարձր գինը վճարել»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---