ԱԱԾ. Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի

ԱԱԾ.  Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի:

Այս մասին հայտնել են ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից՝ նշելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, հայտնում է Shantnews.am-ը։

Օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում խուզարկություն էր եղել:

Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---