Հայաստանում նշում են Սուրբ ծնունդը

Հայաստանում նշում են Սուրբ ծնունդը

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվում է պատարագ:

Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն:

Ավանդաբար Ջրօրհնեքից հետո քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվել է ճրագալույսի պատարագ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---