Իրանում կործանված ինքնաթիռի ինքնագրիչի սև արկղերից մեկը գտել են

Իրանում կործանված ինքնաթիռի ինքնագրիչի սև արկղերից մեկը գտել են

PanARMENIAN.Net - Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առաջին սև արկղը, իր Telegram-ալիքում հայտնում է RT-ն:

Ինչպես նշվում է՝ սև արկղը հայտնաբերել են Իրանի փրկարար ծառայությունները՝ փոխանցելով այն իրավապահներին: Հստակ չի նշվում, թե 2 ինքնագրիչներից որն է հայտնաբերվել՝ խոսակցությունները, թե թռիչքի պարամետրերը գրանցողը, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Թեհրանի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել շարժիչի բռնկումը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, որում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ CNN հաղորդմամբ, հարվածի փաստը հաստատել են թե ամերիկյան, թե իրանական պաշտոնական աղբյուրները։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---