ՀՀ նախագահը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակի միջազգային համաժողովին22 հունվարի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ զբաղեցնի ներկա աշխարհում։ Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային կենտրոնում կհավաքվեն աշխարհի ավելի քան 40 պետության ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Իսլանդիայի նախագահները, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Երուսաղեմում նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի քանի երկրի ղեկավարների հետ։ Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Իսրայելի նախագահին, Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնին, այլ պաշտոնյաների, կայցելի Երուսաղեմի հայոց պատրիարքարան: Պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ կդնեն Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |