Նախարար. ՀՀ ժամանողների ջերմությունը չափվում է, սահման փակելու կարիք չկա

Նախարար. ՀՀ ժամանողների ջերմությունը չափվում է, սահման փակելու կարիք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանին ժամանող ուղևորների ջերմությունը չափում են, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակին: Նա նշել է, որ այս պահին խնդրահարույց որևէ դեպք չի գրանցվել:

Արդեն ուժի մեջ է մտել Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների համար վիզայի պահանջը չեղարկող օրենքը:

«Սահման փակելու կամ ուղևորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Եթե կարիք լինի ՀՀ-ում որևէ միջոցառում ձեռնարկելու, անպայման կանենք»,- ասել է նախարարը՝ հորդորելով հետևել պաշտոնական հայտարարություններին:

Թորոսյանը նշել է նաև, որ հիվանդության մեկ դեպք ԱՄՆ-ում է գրանցվել:

«Հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի են թատեսակ: Հատուկ բուժման տեսակ չկա, մնացած վիրուսների պես է բուժվում: Փորձ է արվում պատվաստանյութ ստեղծել այդ անհայտ ենթատեսակի համար»,- ասել է նախարարը:

2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ երկրում տարածված նոր վիրուսը դասվում է կորոնավիրուսների շարքին: Հունվարի 22-ի դրությամբ երկրում արդեն մահվան 9 դեպք է գրանցվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---