Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահի կողմից նախազգուշացվելու մասին. Շփոթմունք էր23 հունվարի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ի նիստում ԱԺ նախագահի կողմից իրեն արված նախազգուշացմանը, ասել է, որ ընդամենը շփոթմունք է եղել։ Հունվարի 22-ին Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ` նախազգուշացում էր կիրառել Սիմոնյանի հանդեպ՝ նշելով, թե «ինքը գիտի՝ ինչի համար: «Սեղանի վրա թղթապանակ կար։ Ես թղթապանակին սեղմելով՝ գրանցում էի կատարել։ Բայց պարզաբանեցի, և զգուշացումը չգրանցվեց», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Խոսելով ԱԺ-ում հունվարի 22-ից չհանդարտվող կրքերին մասին՝ Սիմոնյանն ասել է, որ ուղղակի ասելիք չկա, և դա է պատճառը քննարկումների: «Ասելիքի ճգնաժամ կա։ Սա է պատճառն այն ամենի, ինչի ականատես ենք լինում։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք հակառակ կարծիքը լսելու հարցում, բայց անհանգստանալու բան չեմ տեսել։ Ընդդիմությունն այսօր ասելիքի լուրջ խնդիր ունի», - ասել է նա։ Հունվարի 22-ի նիստում նախազգուշացում էր ստացել նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Մարուքյանն ասել է, որ ԱԺ խոսնակը միակողմանի է կիրառում տույժերը: Հունվարի 21-ին Միրզոյանը կարգապահական տույժի էր ենթարկել նաև ԲՀԿ խմբակցությունից 4 պտագամավորի՝ զրկելով նրանց մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |