Սողոմոնյան. Քանի պաշտոնական չէ՝ չեմ մեկնաբանի Քոչարյանի գրասենյակի վրա հարձակման վարկածը

Սողոմոնյան. Քանի պաշտոնական չէ՝ չեմ մեկնաբանի Քոչարյանի գրասենյակի վրա հարձակման վարկածը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի մեկնաբանել «Էրեբունի պլազայում» իր ղեկավարած գրասենյակի վրա հարձակման վարկածը: Նա նշել է՝ քանի դեռ կատարվածի մասին պաշտոնական տեսակետ չկա, չի կարող ասեկոսեներ մեկնաբանել:

Շենքում, ի թիվս այլ գրասենյակների, գտնվում է նաև Քոչարյանի գրասենյակը: Նրա կողմնակիցներից Արմեն Մինասյանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ կրակոցները եղել են հենց այդ գրասենյակի շրջակայքում և իրենց են վերաբերվել:

«Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել: Եթե մեզ ինչ-որ կերպ առնչվում է՝ հայտարարություն կտարածենք: «Էրեբունի պլազայում» գործում են բազմաթիվ հիմնարկներ: Դրանցից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է: Քանի չունեմ պաշտոնական տեսակետ՝ չեմ ուզում մեկնաբանել: Երբ կլինի իրադարձությունների նկարագիր ու կկարողանամ պարզել՝ որքանով է այս իրադարձությունն առնչվում մեզ հետ, հայտարարություն կանեմ: Նորից եմ կրկնում՝ այս շենքում բազմաթիվ գրասենյակներ են գտնվում: Ես Քոչարյանի գրասենյակի ղեկավարն եմ, ասեկոսեները չեմ մեկնաբանում»,- նշել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ միջադեպի ժամանակ գրասենյակում ոչ ոք չի եղել:

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։

Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ իրավիճակը կայուն է ու վերահսկելի: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ ու տուժածներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի էր:

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալներից է:

 Ուշագրավ
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը
Պատգամավորների՝ ՍԴ մասին պատկերացումները չեն համընկել և որոշ դեպքերում անընդունելի են եղել Ավետիսյանի համար։
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն