Փորձագետ. Արտերկրից վտանգավոր հեռախոսազանգեր են գալիս, մեծ մասը՝ Կոնգոյից

Փորձագետ. Արտերկրից վտանգավոր հեռախոսազանգեր են գալիս, մեծ մասը՝ Կոնգոյից

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում հայկական օպերատորների բաժանորդներն արտերկրից վտանգավոր հեռախոսազանգեր են ստանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ դրանց մեծ մասը Կոնգոյից է:

«Դրսից էլի զանգեր կան։ Մի մարդու մոտ նույնիսկ Ադրբեջանից, մեծ մասի մոտ Կոնգո։ Պարզապես հետ մի զանգեք։ Էսքան բան»,- ասվում է գրառման մեջ:

Նմանատիպ երևույթներ էին արձանագրվել նաև 2019-ի սեպտեմբերին՝ Հայաստանի բոլոր օպերատորների բաժանորդներն անծանոթ, այդ թվում` ադրբեջանական համարներից զանգեր էին ստանում։ Նույն երևույթը եղել է նաև 2018-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---