Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանին հարցաքննության կկանչեն 3 փետրվարի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության, ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրգործի շրջանակում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է, գրում է «Հայկական ժամանակը»: Դատախազն ասել է, որ վիճարկվում է Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314 հոդված հատկանիշներով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակում, ըստ դատախազի, պարզել են նաև, որ Ղուկասյանը տարբեր անձանց շինություններ է օտարել, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Դիտարկվելու է նաև մի քանի կաթսայատան օտարման օրինականությունը: Ուսումնասիրվում է նաև այն հանգամանքը, որ Մայիսյանի կաթսայատունը բավական ցածր գնով օտարվել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, և սարքավորումները տեղափոխվել են վերջինիս պատկանող շաքարի գործարան: «Տրվելու է իրավական գնահատական, պարզելու ենք՝ իրականում՝ գումարի չափն ինչքան է եղել: Մենք բոլորի անվանումներն ու հասցեներն ունենք, բայց այս պահին օտարման հիմքերը չունենք: Երբ կստանանք, կուսումնասիրենք: Եթե չստանանք, հարցը կդիտարկենք այլ տիրույթում, և կհարուցվի քրգործ»,- ասել է դատախազը: Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան, որոնք ևս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես, «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը, «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» և այլ կաթսայատների օտարումները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |