National Geographic Traveler. Երևանը՝ 2020-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների 20-յակում 5 փետրվարի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - National Geographic Traveler-ը կազմել է 2020-ի ճամփորդությունների համար ամենալավ ուղղությունների ցուցակը (Cool List), որի առաջին 20-յակում է նաև Երևանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենահին քաղաքներից է, ուր կարելի է հասնել նաև Ryanair և Wizz Air բյուջետային ավիափոխադրողների չվերթներով: Ըստ պարբերականի՝ 2019-ին տարբեր զբոսաշրջային գործակալություններ շրջագայություններ են առաջարկել դեպի Երևան՝ շեշտը դնելով ոչ միայն քաղաքի հարուստ անցյալի, այլև եզակի խոհանոցի և հազարամյա գինեգործական ավանդույթների վրա: Cool List-ում ներառվել են նաև Նամիբիան, Ստորին Կալիֆոռնիան (Մեքսիկա), Լիբանանը, Կամբրիան, Սլովենիան, Ուելսը, Պանաման, ավստրալական Բրիսբենը, ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին, ֆրանսիական Լիոնը, Եթովպիան, Կահիրեն, Լոս Անջելեսը, Պուերտո Ռիկոն, Պակիստանը, իռլանդական Հոլուեյը, Վիետնամը, Թել Ավիվն ու Ռիո դե Ժանեյրոն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |