Ծառուկյան. Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ձեռնպահ ենք մնացել այդ կառույցին դիմելուց

Ծառուկյան. Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ձեռնպահ ենք մնացել այդ կառույցին դիմելուց

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի որոշումը: Այդ մասին, ըստ Aysor.am-ի, ասել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ձեռնպահ են մնացել այդ կառույցին դիմելուց:

Ավելի վաղ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հանրաքվե անցկացնելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը, եթե պատգամավորների կողմից բավարար թվով ստորագրություններ լինեն:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: 2020-ին փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---