Նախագահն ավելի քան 118 երեխայի գրքեր է նվիրել

Նախագահն ավելի քան 118 երեխայի գրքեր է նվիրել

PanARMENIAN.Net - Գիրք նվիրելու օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխայի:

Փետրվարի 19-ին՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը:

Նախագահը գրքեր է նվիրել Արարատի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքին, որոնց այցելել էր 2019-ի դեկտեմբերին, «Շալե Գյումրի» կենտրոնի շահառու երեխաներին, որոնց հանդիպել էր Գյումրի այցի ընթացքում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին:

ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին 50,000 գիրք կնվիրի՝ նոր հրատարակված։ Գիրք նվիրելու օրվա աթռիվ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային, տարատեակ ծրագրեր և միջոցառումներ են սպասվում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---