Վարչապետ. Նախկին պաշտոնյաները Մոնումենտում դղյակներ են կառուցել, հիմա ասում են՝ օրինականացրեք20 փետրվարի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հանրային տարածքների վրա կառուցված շատ հայտնի առանձնատների սեփականատերեր դիմել են Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ իրենց շինարարությունն ապօրինի է և օրենքով պարտավոր եք օրինականացնել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ մարդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, կառուցել են աներևակայելի չափսերի տներ, օրինակ՝ Մոնումնետում: Եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Ու Երևանի քաղաքապետը հայտնել է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ պարտավոր ենք օրինականացնել»,- հայտարարել է Փաշինյանը: Վարչապետը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրել է, թե կա՞ արդյոք Հայաստանում մի իրավաբան, որ կասի հակառակը: «Եթե պետք լինի՝ այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ, քանի որ դա ուղղակի անհարմարանք է հանրային կարծիքի և ընդհանրապես ՀՀ-ում պրոցեսների նկատմամբ: Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,- հայտարարել է վարչապետը: Մոնումենտում առանձնատուն ունեն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլոք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |