ԱԳ նախարարը՝ սահմանին վիրավորի մասին. Սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու

ԱԳ նախարարը՝ սահմանին վիրավորի մասին. Սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու

PanARMENIAN.Net - Վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով հայ զինծառայողի վիրավորվելու պատճառ դարձած Ադրբեջանի գործողությունների մասին։ Մնացականյանն ընդգծել է՝ պետք է թույլ չտալ էսկալացիայի որևէ ռիսկ, որովհետև, «վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները մերժվելու են հայկական կողմից, ղարաբաղյան կողմից», տեղեկացնում է Aysor.am-ը։

«Որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - ասել է նա։

Մնացականյանը նշել է նաև, որ սրացման ռիսկերի աճը թույլ չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում։ «Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019-ին՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասել է ԱԳ նախարարը։

Մնացականյանը նշել է, թե պետք է հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։ «Ես հասկանում եմ, որ վիրավոր է եղել, ինչը շատ մտահոգիչ է ու աընդունելի, մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել մեր օրակարգը», - ասել է նա։

Փետրվարի 23-ին ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---