ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԱ-ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքի առեւտրա-ցուցադրական կենտրոնը կբացվի սույն թվի հոկտեմբերին Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրական կենտրոնի (ՀՑԿ) տարածքում: Ինչպես նշել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, հայ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռնվի ոչ միայն ցուցադրել իրենց արտադրանքը, այլ նաեւ առեւտրային գործունեություն ծավալել ՀՑԿ-ի տարածքում: Հայաստանի արտադրանքի առեւտրա-ցուցադրական կենտրոնի կառավարումը կիրականացնի ռուսաստանյան «Արմիմպորտ» ընկերությունը, որն իր վրա է վերցրել ցուցասրահի վերանորոգման եւ ցուցահանդեսի գործունեության կազմակերպման պարտականությունները: Արդեն իսկ իրենց արտադրանքը ցուցադրելու ցանկություն են հայտնել Երեւանի ոսկերչական գործարանը, Չարենցավանի մեքենաշինական, Երեւանի էլեկտրոնային չափիչ սարքերի, «Ալմաստ» գործարանները, թեթեւ արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, «AWI» ժամացույցի գործարանը, «Եվրոթերմ» ընկերությունը, «Արենի» ֆիրման, ինչպես նաեւ չրերի արտադրությամբ զբաղվող մի ձեռնարկություն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---