ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են

ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերը դադարեցվել են մինչև մարտի 10-ը:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհայտնի:

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին:

Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքն էր գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին` Թեհրանից։

Նա ինքն էր դիմել բժշկի, հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, բայց ավելի ուշ այն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է ցույց տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը նախատեսվածից մի շաբաթ շուտ է մեկնարկել՝ մարտի 2-ից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---