Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները քննարկել են դատաիրավական բարեփոխումները![]() 2 մարտի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ աշխատաժողովի ընթացքում: Այն անցել է «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» խորագրի ներքո: Միջոցառումը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Բադասյանն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթությունն է անկախ, անաչառ և արդյունավետ գործող դատական իշխանության ձևավորումը, որի համար գործադիրն իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը: Աշխատաժողովում ներկայացվել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները. ընդգծվել է, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և էլեկտրոնային շտեմարանները: Արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը: Անդրադարձ է եղել դատավորների, դատավորների օգնականների թվի և վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին: Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել հաճախակի: Ընթերցեք նաև. Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը դրվել է հանրային քննարկման ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |