Հրանտ Դինքի սպանության գործի դատական գործընթացը նպատակադրված է ձգձգվում

PanARMENIAN.Net - «Այսօր հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի դատական գործընթացը մշտապես ձգձգվում է: Իմ սեփական կարծիքով, որը շատերն են կիսում, գործընթացի մասնակիցները փորձում են հետաձգել դատարանի վերջնական որոշման պահը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Ագոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Նրա խոսքերով, մինչ օրս անհայտ են Հրանտ Դինքի սպանության իրական պատվիրատուների անունները, կա միայն մեղադրյալ, որը խոստովանել է իր մեղքը, եւ մի քանի մասնակիցներ:



«Ամեն անգամ դատավորը հետաձգում է դատական լսումները երկար ժամկետով: Բոլորին հասկանալի է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի այդ գործը թողնվի այնպես, ինչպես որ կա: Դրանից ելնելով` կարելի է ասել, որ մենք առանձնապես հույս չունենք»,- հայտնել է Բագրատ Էստուկյանը: Նրա խոսքերով, Հրանտ Դինքի սպանությունը ցնցեց ողջ Թուրքիան, եւ թուրքական հասարակությունը հասկացավ, որ Հրանտ Դինքը սպանվել է միայն այն բանի համար, որ հայ էր: «Դինքն առաջինն էր, որի հանդեպ քրեական գործ հարուցեցին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի համաձայն: Նրանից առաջ թուրքական մտավորականության դեռ ոչ մի ներկայացուցիչ չէր դատվել այդ հոդվածով: Դինքն ինքը բարձրացրել էր այդ հարցը իր վերջին հոդվածներից մեկում»,- հաղորդել է «Ագոս» թերթի հայկական բաժնի խմբագիրը` ավելացնելով, որ թերթի խմբագրություն շարունակում են հասնել զանազան հաղորդագրություններ, որոնք անպատվություններ ու սպառնալիքներ են պարունակում: «Բանը հասել է նրան, որ այժմ խմբագրությունում աշխատում են մի խումբ իրավաբաններ, որոնք հետազոտում են այդ հաղորդագրությունները եւ փորձում համապատասխան քայլեր ձեռնարկել»,- նշել է Բագրատ Էստուկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---