Xiaomi Redmi 8 սմարթֆոնի վաճառքի գարնանային ակցիա՝ Beeline-ում 5 մարտի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև ապրիլի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոնը գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10,000 դրամ քեշբեք հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ։ «Beeline-ը շարունակում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին։ Մենք ձգտում ենք ոչ միայն շահավետ փաթեթներ առաջարկել, այլ նաև բաժանորդներին հնարավորություն տալձեռք բերել հասանելի և որակյալ սարքավորումներ։ Այս սմարթֆոննունի հզոր մարտկոց և հիասքանչ նկարող տեսախցիկներ, ինչը կբավարարի ցանկացած ոլորտում աշխատող մարդու պահանջները։ Իսկ Beeline-ի կողմից տրամադրվող քեշբեքը, համոզված եմ, հաճելի նվեր կլինիյուրաքանչյուր գնորդին», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Xiaomi Redmi 8-ն աշխատում է Android 9 (Pie) համակարգով։ Սմարթֆոնի ակնհայտ առավելություններն են 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողությունը, ինչպես նաև որակյալ տեսախցիկները՝ դիմայինը՝ 8, հիմնականները՝ 12 և 2 մեգապիքսել։ Սմարթֆոնի մարտկոցի ծավալը կազմում է 5000 mAh։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության կայքում՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |