Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր են ստորագրել օդային հաղորդակցման ոլորտում

PanARMENIAN.Net - Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան-Պիեռ Ժուայեն եւ Բենիտա Ֆեռերո-Վալդները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագիր»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաձայնագիրը Հայաստանի համար կհեշտացնի համագործակցությանը ավիացիոն ոլորտում Եվրոպական Միության անդամ երկրների, ինչպես նաեւ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Իսլանդիայի եւ Նորվեգիայի հետ:



Տվյալ համաձայնագիրը չեղյալ է համարում Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրերում առկա բոլոր սահմանափակումներն ըստ ազգային հայտանիշի: Այսուհետ ԵՄ ցանկացած ավիափոխադրող կարող է չվերթներ իրականացնել ԵՄ եւ Հայաստանի միջեւ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---