Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանը հանդիպել է «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավար ներկայացողին

Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանը հանդիպել է «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավար ներկայացողին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը Twitter-ում հայտնել է, որ հանդիպել է այդ երկրում, այսպես ասած, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար», պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հետ:

Դեսպանը գրել է, որ ճանաչողական բնույթի հանդիպմանը քննարկել են ԼՂ խաղաղ կարգավորման ուղիները և «այն ներդրումը, որ կարող է ունենալ համայնքն այդ գործում»:

Ավելի վաղ՝ 2020-ի հունվարին, նույն Թուրալ Գյանջալիևի հետ էր հանդիպել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը: Նրանք խոսել էին «իրենց տարածքներ վերադառնալու», «խախտված իրավունքների» մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---