Ուհանում կորոնավիրուսով հիվանդների համար ժամանակավոր բոլոր հիվանդանոցները փակվել են

Ուհանում կորոնավիրուսով հիվանդների համար ժամանակավոր բոլոր հիվանդանոցները փակվել են

PanARMENIAN.Net - Չինական Ուհանում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ բացված ժամանակավոր բոլոր 14 հիվանդանոցը փակվել են՝ վերջին հիվանդները դուրս են գրվել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ չինական ԶԼՄ-ներին հղումով:

Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ բժիշկները՝ փակելով վերջին ժամանակավոր հիվանդանոցը, հանում են դիմակները: Բժիշկներին անվանում են «հաղթողներ»:

Ուհանում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո քաղաքի մի շարք մարզադաշտեր և ցուցասրահներ վերածվել էին ժամանակավոր հիվանդանոցների: Քանի որ համաճարակային իրավիճակը երկրում զգալի բարելավվել է, հոսպիտալները փակվում են:

Մայրցամաքային Չինաստանի տարածքում մարտի 12-ի դրությամբ մեկ օրում 11 մահ է գրանցվել կորոնավիրուսից և հիվանդության 15 նոր դեպք է ի հայտ եկել: Այդ քանակից 8 նոր հիվանդը գրանցվել է Հուբեյում, 10-ը մահ է գրանցվել, որից 7-ն՝ Ուհանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---