Թրամփն արգելել է եվրոպական 26 երկրից չվերթները դեպի ԱՄՆ

Թրամփն արգելել է եվրոպական 26 երկրից չվերթները դեպի ԱՄՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով կորոնավիրուսի պատճառով մարտի 13-ից կարգելվեն ԵՄ երկրներից բոլոր չվերթերը դեպի Նահանգներ, փոխանցում է «Վեդոմոստին»:

Հեռուստատեսային ուղերձում նա հայտնել է, որ 30 օրով եվրոպական 26 երկրից թռիչքները կդադարեցվեն:

Թրամփը նաև մեղադրել է Եվրամիության ղեկավարությանն այն բանի համար, որ նրանք չեն կարողացել կանխել վիրուսի տարածումը, ինչպես դա արել է ԱՄՆ-ն:

Նրա խոսքով՝ «ուժեղ, բայց անհրաժեշտ» սահմանափակումները չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա, որտեղ առայժմ 460 վարակակիր կա: Բացի այդ, երկիր կարող են վերադառնալ նաև ԱՄՆ քաղաքացիները՝ կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո միայն:

«Համոզված եմ, որ նման կոշտ միջոցառումներով մենք էականորեն կկրճատենք մեր քաղաքացիներին սպառնացող վտանգը և, ի վերջո, կհաղթենք այդ վիրուսին»,- հայտարարել է նա:

ԱՄՆ-ում այս պահին վիրուսի 1300-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 38 մարդ: Մարտի 12-ի դրությամբ՝ Իտալիան շարունակում է ամբողջ Եվրոպայում ունենալ կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը. վարակակիրների թիվն անցել է 12,000-ը, մահացել է մոտ 827 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---