ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների հետ շփված 57 մարդ է մեկուսացվել12 մարտի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայստանում կորոնավիրուսով3 նոր վարակակրի հետ շփված 57 մարդ է մեկուսացվել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մարտի 11-ին հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ»,- ասվում է գրառման մեջ: ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, նրանցից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Երեք նոր վարակակիրները վերադարձել էին Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի, որն աշխատում է ՀՀ-ում: Լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ Էջմիածնում վարակակիրներից մեկը մասնակցել է որդու նշանադրությանը, որին, ըստ որոշ տվյալների, 30-ից ավելի մարդ էր ներկա: Մարտի 12-ին Թորոսյանը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով հենց այս դեպքը, նշել էր, որ վարակակիրներից միայն մեկի շփման շրջանակն է մեծ՝ մոտ 50 հոգի, և աշխատանքներ են տարվում այդ քաղաքացիներին մեկուսացնելու համար: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարանը, իր հերթին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ քաղաքում միջոցառումներ են տարվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ բացառապես սերտ շփում ունեցած անձանց մեկուսացնելու համար: Քաղաքապետն այսպիսով փորձել էր բացատրել, թե ինչու են քաղաքում շտապօգնության և ոստիկականական մեքենաները սովորականից ավելի շատ: Գասպարյանը նաև նշել էր, որ ինքը չեղարկում է Զվարթոցում կայանալիք «Այո»-ի քարոզարշավը, իր կարգադրությամբ՝ կփակվի նաև սպորտդպրոցը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |