Մարտի 11-ից Չինաստան մեկնողների համար կարանտինի նոր կարգ է գործում

Մարտի 11-ից Չինաստան մեկնողների համար կարանտինի նոր կարգ է գործում

PanARMENIAN.Net - Մարտի 11-ից Չինաստան մեկնողների համար կարանտինի նոր կարգ է գործում: Ըստ դրա՝ բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։ Վերջինիս բացակայության պարագայում՝ պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։ Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել պետության կողմից նշված հյուրանոցներում և պարտադիր թեստավորվել։

Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։

14-օրյա կարանտինային ռեժիմի պահպանումը չի վերաբերում տարանցիկ ուղևորներին, որոնք օդանավակայանում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո շարունակելու են իրենց ուղևորությունը։

Չիաստանում ՀՀ դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ։

Չինաստանում կորոնավիրուսով նոր վարակումների ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել: Մարտի 12-ի դրությամբ ընդամենը 15 նոր դեպք է գրանցվել, մոտ կեսը՝ Ուհանում: Մարտի 11-ի դրությամբ նոր հիվանդների քանակը 19 էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---