Apple Store-երում կորոնավիրուսի պատճառով չեն առաջարկի փորձել Apple Watch կամ AirPods

Apple Store-երում կորոնավիրուսի պատճառով չեն առաջարկի փորձել Apple Watch կամ AirPods

PanARMENIAN.Net - Apple Store-ի խանութներում չեն առաջարկի փորձել Apple Watch ժամացույցները կամ AirPods ականջակալները: Այս կանոնը կիրառվելու է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, գրում է «Վեդոմոստին»՝ Business Insider-ին հղումով:

Հաճախորդները կարող են խնդրել վաճառողից փորձանմուշը, սակայն վաճառողներն իրենք չպետք է դա առաջարկեն՝ ասվում է Apple-ի աշխատակիցների համար նախատեսված հրահանգներում:

Ընկերությունը նաև հանձնարարել է իր խանութներում ձեռքերի ախտահանման միջոցներով դիսպենսերներ տեղադրել և լրացուցիչ անձնակազմ վարձել տեղանքի մաքրության համար:

Նոր տիպի կորոնավիրուսն աշխարհում գրանցվել է արդեն մոտ 120,000 մարդու մոտ: Չինաստանում կորոնավիրուսով նոր վարակումների ռեկորդային ցածր ցուցանիշ է: Մարտի 12-ի դրությամբ այդ երկրում ընդամենը 15 նոր դեպք կա, մոտ կեսը՝ Ուհանում: Մարտի 11-ի դրությամբ նոր հիվանդների թիվը 19 էր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---