«Ռոստելեկոմը» բոլոր ինքնամեկուսացվածների համար առաջարկ ունի

«Ռոստելեկոմը» բոլոր ինքնամեկուսացվածների համար առաջարկ ունի

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով, որ COVID 19 համաճարակի դեմ պաշտպանական միջոցառումների շրջանակում բոլոր դպրոցականները, ուսանողները և այլ քաղաքացիներ մնում են տանը՝ «Ռոստելեկոմը» ներկայացնում է նոր առաջարկ՝ իր բաժանորդների տնային ժամանցը հաճելի անցկացնելու համար։

Մարտի 13-ից սկսած «Ռոստելեկոմի» ՍՄԱՐԹ հեռուստատեսության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու մանկական (CH500-517) և ժամանցային (CH 100-124) ժանրերի բոլոր հեռուստաալիքներն անվճար։

Առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը ներառյալ:

Մարտի 13-ին կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար վարչապետի կողմից հրավիրված խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել հանրակրթական բոլոր հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասերն առնվազն մինչև մարտի 23-ն ընդհատելու մասին:

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 8 դեպք կա:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---