Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին մարդու թեստի արդյունքը բացասական է14 մարտի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մոտ թեստից հետո վարակի նշաններ չկան, բժիշկները սպասում են երկրորդ թեստի արդյունքներին, հայտարարել է երկրի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik Georgia-ն: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վարակվածը 50-ամյա տղամարդ էր, որը երկիր էր եկել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով: «14-րդ օրը նրան թեստավորել են, նրա մոտ վիրուսի ցածր կոնցենտրացիա է եղել: Երեկ մենք կրկնեցինք թեստը և այն բացասական էր: Սա լավ փաստ է, բայց ըստ կանոնների` անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում կրկնել այն: Եթե արդյունքը բացասական լինի, ապա կարող ենք ասել, որ պացիենտը առողջացել է»,- հայտարարել է Էզուգբայան: Մարտի 14-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25-ի: Երկրում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կանխատեսում է վարակակիրների թվի աճ: Մարտի 13-ին ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձ 10 օրով կասեցրել են երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Սահմանը բաց է բեռնափոխադրումների համար: Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |