Beeline-ի որոշ աշխատողներ կաշխատեն տնից. Հորդորը` օգտվել առցանց հնարավորություններից

Beeline-ի որոշ աշխատողներ կաշխատեն տնից. Հորդորը` օգտվել առցանց հնարավորություններից

PanARMENIAN.Net - Հայաստանում Beeline-ի բոլոր այն աշխատակիցները, որոնց ներկայությունը պարտադիր չէ գրասենյակում՝ ընկերության լիարժեք գործունեությունն ապահովելու համար, առաջիկայում կաշխատեն տնից, օգտվելով առցանց հնարավորություններից:

Դեռևս 2017-ի սեպտեմբերից ընկերությունում ներդրվել է Հեռավար աշխատանքային հնարավորությունը, (BeFree) և Beeline-ի այն աշխատակիցները, որոնց աշխատանքը չի պահանջում ֆիզիկական ներկայություն աշխատատեղում, հնարավորություն ունեն աշխատել տնից։

Beeline-ից նշում են, որ հաճախորդների համար բաց գլխամասային բաժինները և սպասարկման գրասենյակները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ մաքրող միջոցներով, տեղադրված են ձեռքերի ախտահանող միջոցներ՝ հաճախորդների և աշխատակիցների համար։ Ընկերության բոլոր աշխատակիցներին տրամադրվել են նաև կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:

«Beeline-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն գործադրում է բոլոր ջանքերը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ ստեղծելու անվտանգ միջավայր մեր հաճախորդների և աշխատակիցների համար», - նշում է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար:

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ կամ BeeMoney հավելվածով:

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից հնարավոր է կառավարել My Beeline Armenia հավելվածով:

Հեռախոսներ և SIM քարտեր առցանց պատվիրել կարելի է E-shop-ի միջոցով:

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ կայքի օնլայն հարթակին:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---