Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում մահացությունը կորոնավիրուսից կտրուկ աճել է

Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում մահացությունը կորոնավիրուսից կտրուկ աճել է

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Իտալիայի իշխանությունները հայտարարել են նոր տիպի կորոնավիրուսից մահվան դեպքերի կտրուկ աճի մասին։ Մեկ օրում 368 մարդ է մահացել՝ ընդհանուր առմամբ մահվան դեպքերը հասել են 1806-ի։ Դա Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան բոլոր գրանցված դեպքերի կեսից ավելին է։ Վարակվածների թիվն Իտալիայում հասել է 24,747-ի, գրում է Deutsche Welle-ն։

Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ երկրում մարտի 15-ի տվյալներով մեկ օրում ևս 96 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 262-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը 7798 է։ Ֆրանսիայում մեկ օրում 31 մարդ է մահացել՝ ընդհանուր թիվը հասել է 120-ի։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվյե Վերանը։ Վարակվածների ընդհանուր թիվը 5400 է։

Մարտի 16-ի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի, վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---